Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Անգլերենի անվճար դասընթացներ՝ Գյումրու երիտասարդների համար

Անգլերենի անվճար դասընթացներ՝ Գյումրու երիտասարդների համար
10.05.2018 | 14:11

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Շիրակի մարզային կենտրոնը հունիսի 1-ից կանցկացնի անգլերենի անվճար դասընթացներ Գյումրու երիտասարդների համար։

Դասընթացները կազմակերպվելու են երկու մակարդակի գիտելիքներ ունեցող խմբերի՝ սկսնակների և միջին մակարդակի համար։ Պարապմունքներն անցկացվելու են ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնում մասնագետի կողմից, շաբաթական 2 օր պարբերականությամբ և 1,5-2 ժամ տևողությամբ։


Ինչպես նշում է ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնի համակարգող Գոհար Պետրոսյանը, կենտրոնը պարբերաբար անցկացրել է անգլերենի անվճար դասընթացներ, ստացել են բավականին շատ արձագանքներ, և հաշվի առնելով երիտասարդության շրջանում առկա պահանջը՝ որոշվել է հունիսի 1-ից վերսկսել պարապմունքները երիտասարդների նոր խմբերի համար։


Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է մինչև մայիսի 31-ը գրանցվել՝ լրացնելով հետևյալ հայտը:

Դիտվել է՝ 3096

Մեկնաբանություններ